211652_close_icon
views-count36729 դիտում article-date 19:35 28-10-2023

Արարատի մարզում պարեկների առաջին օրն անցավ «կրիշը թափածի» ահազանգի հետքերով. Նորամարգ գյուղ էին ժամանել մարզի ոստիկանապետը և ՊԾ գումարտակի հրամանատարը

Այսօր՝ հոկտեմբերի 28-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել ու հայտնել են, որ Նորամարգ գյուղում սպանություն է տեղի ունեցել և դիակը այնտեղ է:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գյուղ են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Արմեն Նավասարդյանն ու ոստիկանության Մասիսի բաժնի պետ Ասքանազ Դավթյանը: 

Օպերատիվորեն ժամանել են նաև այսօրվանից Արարատի մարզում ծառայության անցած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արարատի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գրիգոր Բաբաջանյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու պարեկները 40-ից ավելի հասցեներում և գյուղին հարակից դաշտամիջյան հատվածներում կատարել են հետախուզաորոնողական աշխատանքներ և մոտ 2 ժամ անց պարզվել է, որ ահազանգողի «կրիշը թափած է եղել», ոչ մի նման դեպք տեղի չի ունեցել: 

Կարճ ժամանակում ոստիկանության Արարատի մարզային վարչության քրեական հետախուզության խմբի ծառայողները պարզել են, որ ահազանգը ստացվել է Ռուսաստանի Դաշնությունից, իսկ ահազանգողը գյուղում հայտնի հարբեցող է և կեղծ ահազանգ է տվել: 

Դեպքի փաստով Ոստիկանության Մասիսի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր