1045 դիտում
17:30 27-10-2023
Եթե ԼՂ-ից տեղահանվածները 3 ամիս անց դուրս գան ՀՀ-ից, պետք է ունենան կապույտ անձնագիրն ու փախստականի վկայականը․ փոխնախարար
Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը կառավարության «Հումանիտար կենտրոնի» ճեպազրույցում հայտնեց, որ կառավարությունը 2 տեսակ անձը հաստատող փաստաթուղթ է ամրագրել ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցների համար՝ առաջինը կապույտ անձնագիրն է, իսկ երկրորդը ժամանակավոր պաշտպանությունը հավաստող փախստականի վկայականն է։
Նրա խոսքով՝ երկու փաստաթղթերն էլ ներպետական համակարգում արցախցիները կարող են ազատորեն կիրառել։
«3 ամիս անց, սակայն, Լեռնային Ղարաբաղի բնակիչները ՀՀ տարածքից դուրս գալիս պետք է 2 փաստաթղթերն էլ միաժամանակ ունենան, որպեսզի դրանք կարողանան վավեր համարվել»,- շեշտեց փոխնախարարը։
Արփինե Սարգսյանը հայտնեց, որ բռնի տեղահանման հետևանքով Լեռնային Ղարաբաղից շուրջ 21 000 տրանսպորտային միջոց է հատել Հայաստանի սահմանը և դրանք պետք է բերվեն օրինական երթևեկության դաշտ։

Նմանատիպ նյութեր
907 դիտում
14:08 27-01-2024
Արցախցիները ճամփորդելիս անձնագրի հետ պետք է ունենան նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Այս բաժնից
835 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան
1072 դիտում
22:37 24-12-2024
Հաստատվել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 2025թ.-ի բյուջեն