211652_close_icon
views-count979 դիտում article-date 09:07 27-10-2023

Հիշում ենք և պահանջում․ Կանադայի ԱԳ նախարարը հայերեն գրառում է արել Ծիծեռնակաբերդ այցից հետո

Կանադայի արտգործնախարար Մելանի Ժոլին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, իսկ այցելությունից հետո X-ի իր միկրոբլոգում հայերեն գրառում է արել:

«1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ ավելի քան 1,5 միլիոն հայ է սպանվել: Այստեղ` Երևանում, մենք շարունակում ենք ոգեկոչել զոհերի հիշատակը և պարտավորվում ենք երբեք չմոռանալ մեր պատմության այդ մութ դրվագը»,-գրել է նա:

Իր գրառումը Կանադայի ԱԳ նախարարն ավարտել է հայերեն «Հիշում ենք և պահանջում» նախադասությամբ:
Հիշեցնենք, որ Կանադայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը Հայաստան մեկնարկել է հոկտեմբերի 25-ին: Նա հանդիպել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, մասնակցել ՀՀ-ում Կանադայի դեսպանատան բացմանը: 

Նմանատիպ նյութեր