1180 դիտում
21:23 20-10-2023
Վիրահայերը Արցախից բռնի տեղահանված ընտանիքներին օգնություն են ուղարկել
Վիրահայոց թեմի, «Վրաստանի հայ համայնք» և «Միասին» հասարակական կազմակերպությունների նախաձեռնությամբ «Հայարտուն» կենտրոնում կազմակերպված հումանիտար օգնությունը հոկտեմբերի 19-ին Վիրահայոց թեմի առաջնորդ Գրշ. Տ. Կիրակոս եպս. Դավթյանի գլխավորությամբ և Թբիլիսիի հայկական մի շարք կազմակերպությունների ղեկավարների և անդամների մասնակցությամբ բաժանվեց ՀՀ Լոռու մարզի Փամբակ խոշորացված համայնքի 10 գյուղերում ժամանակավոր ապաստան գտած, Արցախից բռնի տեղահանված 42 ընտանիքի։ Այս մասին հայտնում է «Վրաստանի հայ համայնք» հասարակական կազմակերպությունը, փոխանցում է «Ալիք մեդիան»։
Տեղեկության համաձայն՝ թբիլիսահայերի կողմից ընտանիքներին փոխանցվել է գումար և երեխաներին՝ նվերներ:
Հաղորդագրության մեջ ՀԿ-ն շնորհակալություն է հայտնում Վրաստանում ՀՀ դեսպանությանը հումանիտար օգնության տեղափոխմանն աջակցելու հարցում և կոչ անում բոլորին՝ միանալ արցախահայերին աջակցելու գործին:

Նմանատիպ նյութեր
934 դիտում
18:09 13-11-2023
Գեղարքունիքի մարզպետարանում քննարկվել են Արցախից տեղահանված ընտանիքներին վերաբերող մի շարք հարցեր
Այս բաժնից
1207 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
1045 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը