1342 դիտում
19:52 20-10-2023
ՀՀ վարչապետի ձայնի նմանակմամբ և պատկերի օգտագործմամբ տեսանյութի հրապարակման դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում, հավանաբար արհեստական բանականության գործիքակազմի կիրառմամբ, հրապարակվել և տարածվել է տեսանյութ, որում ՀՀ վարչապետը, իբրև թե, հայտնում է, որ Մարկ Ցուկերբերգի հետ համատեղ մշակված նախագծով «Լիբռա» անունով կայքին միանալու դեպքում հնարավոր է օրական 100 000 ՀՀ դրամ վաստակել։
Նման եղանակով փորձ է արվում ՀՀ քաղաքացիներին, վստահությունը չարաշահելով ու խաբեությամբ, ներգրավել անհայտ ծագում ունեցող ծրագրերում և նրանցից գումարներ հափշտակել։
Նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 44-255-րդ հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր
1259 դիտում
15:53 26-11-2022
Արցախի ԱԱԾ-ի նախկին ղեկավար Կամո Աղաջանյանի վերաբերյալ հրապարակման կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ
2499 դիտում
20:27 10-08-2022
Զինծառայող Էրիկ Ղարսայանի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Այս բաժնից
901 դիտում
19:54 29-01-2025
ՆԳ նախարարության աշխատակիցները «Հուսո տուն» բարեգործական կենտրոնում տոնական միջոցառում էին կազմակերպել
784 դիտում
19:34 29-01-2025
ԵՄ երկրների դեսպանները հավանություն տվեցին Հայաստանում դիտորդական առաքելության երկարաձգմանը