211652_close_icon
views-count1531 դիտում article-date 16:26 18-10-2023

350+ թափուր աշխատատեղ. Երևանում տեղի կունենա Career Fest CreedRoomz-ի կողմից

Ինչպե՞ս գտնել աշխատանք և հաջողել աշխատաշուկայում՝ CreedRoomz-ում հետաքրքիր առաջարկներ
կան:

Հոկտեմբերի 28-ին, Գարեգին Հովսեփյան 20 հասցեում, ժամը՝ 12:00 - 17:00 տեղի կունենա
CreedRoomz Career Fest-ը, որի ընթացքում բոլորը հնարավորություն կունենան ծանոթանալու
առցանց խաղավարի և խաղավարի օգնականի հաստիքներին: Կազմակերպությունում այս պահին կա
ավելի քան 350 թափուր աշխատատեղ:

Հանդիպման ընթացքում կներկայացվի կազմակերպության կողմից տրամադրվող առավելությունների
փաթեթը, առցանց խաղավարի և խաղավարի օգնականի գործառույթները, ճկուն գրաֆիկ ունենալու
հնարավորությունները և իհարկե գործող պարգևատրման համակարգը:

Այցելուներին սպասվում է հյուրասիրություն, լավ երաժշտություն և այլ անակնկալներ։

Մասնակցել ցանկացողները կարող են գրանցվել նախապես հետևյալ հղմամբ կամ հանդիպման ժամանակ,
իսկ մանրամասների համար՝ կապ հաստատել Ընկերության ՄՌԿ բաժնի հետ՝ +374 44 444453
հեռախոսահամարով:

Նմանատիպ նյութեր