1276 դիտում
10:55 18-10-2023
Գնացեք վաբանկ, պահանջեք ռազմաբազայի անհապաղ դուրսբերում, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից. Սաակաշվիլին՝ Փաշինյանին. Tert.am
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առաջին անգամ հրապարակավ դիմել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հայտարարելով, թե իրեն «չափազանց շատ է մտահոգում այս տարածաշրջանի և Հայաստանի ճակատագիրը»: Սաակաշվիլին համապատասխան գրառում է արել X սոցկայքի իր էջում:
Վրաստանի նախկին ղեկավարը, որն այժմ բանտում է, ելնելով Ռուսաստանի և այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ շփվելու իր փորձից, մի քանի խորհուրդ է տվել Փաշինյանին։
Ստորև ներկայացնում ենք գրառումը.
«Դուք իշխանության եք եկել ժողովրդական ելույթների, այսինքն, ըստ Պուտինի տերմինաբանութան, «գունավոր հեղափոխության» արդյունքում, և հավատացեք, ինչպես էլ փորձեք նրա սիրտը շահել, հավատարմության երդում տաք, նա Ձեզ երբեք չէր ների և չի ների։ Ավելին, Ձեր վերջին հայտարարություններից, քաղաքական քայլերից և հատկապես Հռոմի ստատուտի վավերացումից հետո նա Ձեր թշնամին է և Ձեզ տապալելու է իր ձեռքի տակ եղած բոլոր հնարավորություններով՝ ներքին անկարգություններ, ռազմական գործողությունների խրախուսում։ Նա Ձեզ տնտեսապես կխեղդի և կօգտագործի հիբրիդային պատերազմի ամբողջ զինանոցը: Պետք է հիշել, որ շատ քիչ ժամանակ ունեք։ Իշխանության գալուց հետո Դուք չկարողացաք կամ չիրականացրեցիք հիմնարար բարեփոխումներ, ուստի Ձեր ներկայիս պետական ապարատն իսկապես Կրեմլի հինգերորդ շարասյունն է։ Դուք ուշացել եք եվրաինտեգրման հարցում:
Որքան էլ Ձեզ համար դժվար լինի, Հայաստանի շուրջ տեղի ունեցող վերջին իրադարձությունները նոր հնարավորություն են տալիս մեր տարածաշրջանին։ Որոշ ժամանակ անց մենք կարող ենք ապրել Բալթյան երեք երկրների պես՝ բաց սահմաններով, ստեղծել լոգիստիկ, ֆինանսական, էներգետիկ հանգույցների մի ամբողջ համակարգ՝ օգտագործելով մեր երեքից յուրաքանչյուրի առավելությունները։ Բայց դրա համար Դուք պետք է շտապեք և մի կողմ դնեք ցանկացած տատանում, գնացեք վաբանկ: Պահանջեք ռուսական ռազմաբազայի անհապաղ դուրսբերում, դուրս եկեք ԱՊՀ-ից, ՀԱՊԿ-ից, Մաքսային միությունից և հայտ ներկայացրեք Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու համար։
2013-ին մենք եկանք Երևան՝ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Բարոզուի հետ՝ ապարդյուն փորձելով համոզել ձեր նախորդին չմիանալ Մոսկվայի հովանու ներքո գտնվող այս կազմակերպություններից մի քանիսին։
Եվ վերջապես, Դուք պետք է բացահայտորեն հայտարարեք և անհապաղ խաղաղության պայմանագիր կնքեք Ադրբեջանի հետ և դրանով ճանապարհ բացեք Հայաստանի ներքին և արտաքին քաղաքականության մեջ հիմնարար փոփոխությունների համար։
Անձնական քաջության և քաղաքական խիզախության պակաս չունեք, և հուսով եմ, որ թույլ չեք տա Պուտինին ոչնչացնել Ձեզ և միևնույն ժամանակ կործանել Ձեր երկիրը և ամբողջությամբ խարխլել մեր տարածաշրջանը։ Բոլորիս առջև ծառացած վտանգը շատ իրական է և պահանջում է անհապաղ գործողություն: Հուսով եմ այս անգամ չեք վարանի։ Հաջողություն Ձեզ և հայ ժողովրդին»։