211652_close_icon
views-count1126 դիտում article-date 19:42 15-10-2023

Փաշինյանը իր հերթական սխալն է անում՝ Արցախի հարցը մոռացության տալով. Վարդան Օսկանյան․ News.am

Մենք՝ ինքներս, Արցախի հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը եւ ոչ թե նրանց հայրենադարձությանը: Այս մասին News.am-ի փոխանցմամբ՝ իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Երբ հետեւում ես ՀՀ վարած իշխանություններին, նրանց վարած քաղաքականությանը, ընդդիմության արած հայտարարություններին, վարվելաոճին,  ինչ-որ տեղ նաեւ հայկական լրահոսին, ստանում ես այն տպավորությունը, որ Արցախի հարցը տրվում է մոռացության: Եւ իրոք, երբ այսօր աշխարհի ուշադրությունը Ուկրաինայից բացի կենտռրանացած է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի վրա, Արցախի հարցը շատ արագ կարող է տրվի մոռացության  եւ այդ էջը առհասարակ փակվի: Գոնե մենք՝ ինքներս, այդ հարցին տեր չենք կանգնում, արցախահայության այսօր Հայաստանում գտնվելու փաստը վերածվել է նրանց առօրյա խնդիրների լուծմանը եւ ոչ թե նրանց հայրենադարձությանը: Հետաքրքրականը այն է, որ հենց Իսրայելում, այս ծանր իրավիճակում, թերեւս զուգահետռներ է անցկացվում Ղարաբաղի եւ Գազայի հարցերի միջեւ եւ համեմատում են Արցախի հետ:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը խոսում է, որ Ֆրանասիան պատրաստ է արցախահայերի իրենց տները վերադառնալու հարցը բերել անվտանգության խորհուրդ ՄԱԿ-ի, վերջերս տեղի ունեցավ եվրոխորհրդարանի բանաձեւի ընդունում, որն անդրադառնում է այդ հարցին, թերեւս կա միջազգային աջակցություն այս հարցում, բայց եթե մենք ինքներս տեր չկանգնենք այս հարցին, մենք ինքներս այս հարցը չբարձրացնենք, հավատացեք, շատ արագ նրանք էլ կհրաժարվեն եւ այս հարցը կտրվի մոռացության եւ մենք կմոռանանք առհասարակ, որ գոյություն է ունեցել նման հարց: Հատկապես, որ ՀՀ իշխանությունները, ես չեմ  կասկածում, որ պատմության գրքերից այս ամբողջ հարցը կհանեն եւ մոռացության կտան առհասարակ»,-ասաց Օսկանյանը՝ նշելով, որ սա մենք պետք է թույլ չտանք, քանի որ այն մեր արժանապատվության խնդիրն է, մեր հայրենիքի, արցախահայության խնդիրն է:

Օսկանյանը փաստում է, որ Փաշինյանը իր հերթական սխալն է անում՝ այս հարցը մոռացության տալով:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր