211652_close_icon
views-count77095 դիտում article-date 12:43 11-10-2023

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Toyota Corolla-ն ու ՎԱԶ 2106-ը, վերջինս կողաշրջվել է. Toyota-ի կին վարորդն էլ, ծխախոտը բերանում, ասում էր՝ «էս վթարը չպիտի նկարվի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հոկտեմբերի 11-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:10-ի սահմաններում Եղբայրության և Չեխովի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 46-ամյա Մարիկա Ա.-ի վարած Toyota Corolla մակնիշի և Արարատի մարզի բնակիչ, 63-ամյա Սահակ Շ.-ի վարած ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Բախման հետևանքով, 06-ը, որը բարձված է եղել մրգով, կողաշրջվել է՝ մասամբ հայտնվելով ճանապարհի մեջտեղում:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի, և վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Toyota-ի վարորդը, ով դեպքի վայրում փորձում էր խոչընդոտել նկարահանումները, ծխախոտը բերանում՝ հոխորտում էր, թե այս վթարը չպիտի նկարվի:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր