1108 դիտում
20:43 09-10-2023
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը հանդիպել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանի գլխավորությամբ հոկտեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված գործարարների հետ կայացել է հանդիպում, որի ընթացքում նախարարի տեղակալը ներկայացրել է տնտեսության ոլորտում գործող ծրագրերը և այդ ծրագրերից օգտվելու՝ իրենց համար մշակված շահավետ պայմանները: Հանդիպմանը ներկա են եղել նաև «Մանթաշյանց» գործարարների միության Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության անդամները։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ հանդիպման ընթացքում հարցեր են հնչել ԼՂ-ում գրանցված ընկերությունների վերագրանցման, տարբեր ոլորտներում գործունեություն իրականացնելու համար նոր լիցենզիաների տրամադրման, նոր հողակտորների ձեռքբերման, գյուղոլորտի տարբեր ծրագրերից օգտվելու կարգի, բանկային համակարգի հետ կապված մի շարք խնդիրների վերաբերյալ։
Ըստ աղբյուրի՝ Ռաֆայել Գևորգյանը պատասխանել է բարձրացված հարցերին և հավելել, որ այլ գերատեսչությունների հետ քննարկելուց հետո էկոնոմիկայի նախարարությունը կարձագանքի նաև այս փուլում անպատասխան մնացած հարցերին։

Նմանատիպ նյութեր
1339 դիտում
22:58 25-09-2023
Անահիտ Մանասյանը Գորիսում և Կոռնիձորում հանդիպումներ է անցկացնում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հետ
1201 դիտում
21:16 05-10-2023
Հայաստանի հիվանդանոցներում բուժում է ստանում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 319 քաղաքացի
Այս բաժնից
733 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
754 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»