211652_close_icon

Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ

views-count1399 դիտում article-date 13:00 08-10-2023
Առաջիկա օրերին ՀՀ իշխանությունները հանդիպումներ կունենան Արցախից բռնի տեղահանվածների հետ՝ հասկանալու համար նրանց ծրագրերն ու նպատակները իրենց բնակության վայրերում մշտական հաստատվելու և աշխատատեղերի հետ կապված։ Այս մասին այսօր ՀՀ կառավարությունում տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ  հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

«Մեր կողմից առաջարկվելիք երկարաժամկետ ծրագրերն էականորեն տարբեր կլինեն կարճաժամկետ այս ծրագրեից, որոնք այս պահին իրականացնում ենք։ Այդ պատճառով առաջիկա օրերին մենք կհանդիպենք մարդկանց հետ` հասկանելու նրանց ծրագրերն ու նպատակները»,- ընդգծել է փոխվարչապետը։

Նրա խոսքով ՀՀ մասնավոր հատվածի շատ տնտեսվարողներ արդեն աշխատանքի բազմաթիվ առաջարկներ են արել համապատասխան մասնագիտական պատրաստվածություն ունեցող արցախցիներին։ Պետությունը նաև ծրագրեր է մշակում փոխահատուցելու հայաստանյան բուհերի համապատասխան բաժիններում ուսումը շարունակել ցանկացող արցախցիների վարձավճարը։

Փախվարչապետը նաև տեղեկացրեց, որ այս պահին արդեն 50 հազարից ավելի արցախցի ունի բանկի քարտային հաշիվ և ստացել է պետական ֆինանսական աջակցություն և հիշեցրեց, որ աջակցությունը կարող են ստանալ միայն անկանխիկ եղանակով։

Նմանատիպ նյութեր