Ադրբեջանը կրակ է բացել Նորաբակի հատվածում հայկական դիրքեր սնունդ տանող մեքենայի ուղղությամբ. տուժածներ չկան. ՊՆ
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13:50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Նորաբակի հատվածում (Գեղարքունիքի մարզ) տեղակայված հայկական դիրքերի անձնակազմի համար սնունդ մատակարարող մեքենայի ուղղությամբ:
Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ տուժածներ չկան:
Հայաստանի ՊՆ-ն հայտնում է, որ տուժածներ չկան: