211652_close_icon
views-count961 դիտում article-date 10:06 05-10-2023

ԱՄՆ Կոնգրեսը կրկին կոչ է արել դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը

Միացյալ Նահանգների վարչակազմը պետք է դադարեցնի Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրումը` կապված Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի հետ. Նման կարծիք է հայտնել ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բեն Քարդինը (դեմոկրատ Մերիլենդից) տարածված գրավոր հայտարարության մեջ։

Սեպտեմբերին այս պաշտոնում նրա նախորդը՝ Ռոբերտ Մենենդեսը (դեմոկրատ Նյու Ջերսիից), նույն հայտարարություններն էր արել։

«Միացյալ Նահանգները պետք է դադարեցնի Ադրբեջանին անվտանգության աջակցությունը, քանի դեռ նա չի դադարեցրել այս դաժան արշավը», - ընդգծել է Քարդինը` նկատի ունենալով Բաքվի ռազմական գործողությունը: Նա կոշտ քննադատության է ենթարկել Ադրբեջանի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի տարածքում իրենց գործողությունների համար։

«Մենք պետք է ընդլայնենք մարդասիրական աջակցությունը այն էթնիկ հայերին, ովքեր լքել են Լեռնային Ղարաբաղը: Միացյալ Նահանգները նաև պետք է շարունակի աջակցել վերջին տարիներին Հայաստանի ղեկավարության կողմից ձեռնարկված ժողովրդավարական բարեփոխումներին, ներառյալ ջանքերը՝ խթանելու թափանցիկությունը, լավ կառավարումը և տնտեսական համագործակցությունը Միացյալ Նահանգների, ինչպես նաև Արևմտյան Եվրոպայի հետ որպես ամբողջություն»,- եզրափակել է Քարդինը:

Մենենդեսը նման հայտարարություններ արել էր անցյալ ամսվա վերջին, կուսակիցների և հանրապետականների հետ միասին, Սենատ ներկայացնելով մի օրինագիծ, որը պատժամիջոցներ է պարունակում Ադրբեջանի դեմ՝ կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի, ինչպես նաև Հայաստանին տրամադրվող օգնության հետ։ Նախաձեռնությունը Վաշինգտոնի վարչակազմին թույլ է տալիս Հայաստանին ընդգրկել օտարերկրյա պետություններին ֆինանսական ռազմական օգնություն տրամադրելու ծրագրում, «մշակել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունն ապահովելու և պատժամիջոցներ կիրառելու» ադրբեջանական իշխանությունների դեմ ԼՂ-ում իրենց գործողությունների համար:

Նմանատիպ նյութեր