211652_close_icon
views-count904 դիտում article-date 20:30 03-10-2023

Էստոնիան Արցախից տեղահանված անձանց օգնության գրասենյակ է բացել Երևանում

Էստոնիայի փախստականների օգնության խորհուրդը Երևանում ներկայացուցչություն է բացել Արցախից տեղահանվածներին օգնություն ցուցաբերելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Էստոնիայի պետական հեռուստառադիոընկերության կայքը։
 
«Պաշտոնական ներկայացուցչությունը հաջողությամբ գրանցվել է, մենք կարող ենք սկսել մարդասիրական օգնության տրամադրումը», - ասել է խորհրդի ղեկավար Էերո Յանսոնը:
 
Նախատեսվում է բազմաթիրախային դրամական օգնություն ցուցաբերել առավել խոցելի վիճակում գտնվող տեղահանվածներին, ինչպես նաև դրամական սուբսիդիաներ հատկացնել գյուղատնտեսական ոլորտի նախաձեռնությունների և փոքր բիզնեսի զարգացման համար։

Նմանատիպ նյութեր