211652_close_icon
views-count1039 դիտում article-date 21:54 02-10-2023

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Արցախից տեղահանվածները կարող են մասնակցել քննիչների մրցույթին

Քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել․

«ՀՀ Քննչական կոմիտեն տեղեկացրել է, որ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանության և դրանից ածանցվող սոցիալական հետևանքների հանգամանքներով պայմանավորված, ՀՀ ՔԿ-ում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների թեկնածությունների ցուցակը համալրելու մրցույթի ընդունելության ժամկետը երկարաձգվում է մինչև 2023թ. հոկտեմբերի 13-ը, որպեսզի մեր այն հայրենակիցները, ովքեր համապատասխանում են ՀՀ քննչական կոմիտեի ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց ներկայացվող պահանջներին, հնարավորություն ունենան մասնակցելու մրցութային գործընթացին։

Ի լրումն վերոնշյալի հայտնում ենք, որ եթե Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցները ունեն պահանջվող առանձին փաստաթղթերը սահմանված ժամանակահատվածում ներկայացնելու հետ կապված օբյեկտիվ խնդիրներ, դրանք կարող են հընթացս ներկայացնել հետագայում»։ 

Նմանատիպ նյութեր