211652_close_icon
views-count1147 դիտում article-date 11:10 01-10-2023

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին, Արցախի համար համազգային աղոթքի օր է

Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ այսօր՝ հոկտեմբերի 1-ին,  Արցախի համար համազգային աղոթքի օր է: Այս մասին հայտնում են Մայր Աթոռի տեղեկատվական կենտրոնից:

 Այսօր դուրս կբերվեն տարբեր սրբություններ և սրբազան մասունքներ: 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ամենայն Հայոց Հայրապետի հանդիսապետությամբ, պատարագ կմատուցվի «Սուրբ Տրդատ» բաց խորանում։ 

Այս առիթով դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը, որը հավատացյալների երկրպագության համար բաց խորանում կմնա մինչև երեկոյան ժամերգությունը։ Հրապարակվել է թեմեր տարվող մասունքների, սրբությունների ցանկը:

Նմանատիպ նյութեր