211652_close_icon
views-count1213 դիտում article-date 16:40 26-09-2023

Փրկարարները մարդասիրական օգնություն են ցուցաբերում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանի հրամանով ՆԳՆ ՓԾ Սյունիքի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների և ենթակա ստորաբաժանումների ծառայողները Գորիսի և Կոռնիձորի Հումանիտար կայաններում սեպտեմբերի 24-ից ակտիվորեն ներգրավվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց մարդասիրական օգնության ցուցաբերման, տարհանման և տեղափոխման, տեղահանված բնակչության կենսագործունեության ապահովման միջոցառումներին։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:

Տեղում, ըստ անհրաժեշտության, փրկարարները մասնակցում են իրավիճակից բխող այլ աշխատանքների։

Գործընթացն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով փրկարարներն ակտիվորեն համագործակցում են ոստիկանների, շտապօգնության բրիգադների, պետական այլ գերատեսչությունների, տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև հասարակական և կամավորական կազմակերպությունների հետ։

Սեպտեմբերի 24-ից իրականացված աշխատանքների արդյունքում փրկարարական ծառայողներն օգնություն են ցուցաբերել 2425 քաղաքացու, որից՝ 767 երեխա, 306 տարեց, 1084 կին և 268 տղամարդ։

Փրկարար ծառայության ստորաբաժանումները ողջ ծավալով շարունակում են աշխատանքները Հումանիտար կայաններում։

Նմանատիպ նյութեր