211652_close_icon

«Լավ են անում, ճիշտ են անում»․ Ալեն Սիմոնյանը՝ բողոքի ակցիաների ժամանակ ոստիկանների գործողությունների մասին

views-count2311 դիտում article-date 00:33 25-09-2023
Լավ են անում, ճիշտ են անում։

Հանրային հեռուստաընկերության եթերում ասաց Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով մեղադրանքներին, որ ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ։

«Մենք Հայաստանի նորագույն պատմության մեջ ամենաժողովրդավար իշխանությունն ենք, դա փաստում են բոլոր միջազգային կառույցները։

Հայաստանում կա ազատ կամարտահայտության իրավունք, բայց օրենքն ու պողպատե մանդատը պետք է հարգել։ Մենք մարտի 1 չենք անում, բայց օրենքը պետք է պահպանվի։ Վերջիվերջո, մեր ընտրողները մեզ միշտ ասել են, որ պողպատե մանդատը պետք է օգտագործվի»,- ասաց Ալեն Սիմոնյանը։

Նմանատիպ նյութեր