1036 դիտում
19:08 24-09-2023
Բոլորը, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը․ Արցախի նախագահ
Նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է վերջին ռազմական գործողությունների հետևանքով տարհանված, անօթևան մնացած և Իվանյանում ռուս խաղաղապահների մշտական տեղակայման վայրի հարևանությամբ հանգրվանած քաղաքացիների հետ:
Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ:
Ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում ընդունվել է որոշում, համաձայն որի հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:
Վերոնշյալ՝ անօթևան մնացած և ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիների տեղափոխման գործընթացն ավարտելուց հետո մեր բոլոր այն հայրենակիցները, ովքեր ցանկություն ունեն տեղափոխվել ՀՀ, առաջիկա ամիսներին կունենան այդ հնարավորությունը, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը:
Կառավարությունը նախատեսում է նաև կազմակերպված եղանակով տրամադրել վառելիք:
Այն քաղաքացիները, ովքեր ռազմական գործողությունների հետևանքով ստիպված չէին լքել իրենց տներն ու բնակավայրերը, խնդրում ենք պահպանել հանգստություն և սպասել գործընթացի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվության:
Հաշվի առնելով բնակչության կողմից ստեղծվող արհեստական խոչընդոտները՝ կոչ ենք անում խուսափել խուճապային տրամադրություններից, անկարգապահության, բռնության և հանցավոր երևույթներից, ցուցաբերել զսպվածություն և օրինապահպանություն:
Տեղեկացնում ենք, որ գործընթացն իրավապահ մարմինների շուրջօրյա հսկողության տակ է, և վերջիններս կանխարգելման աշխատանքներ տանելու հանձնարարական ունեն»,- գրված է շտաբի հայտարարությունում:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
895 դիտում
15:28 18-09-2024
Ռուս հաքերները հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տվյալների բազայի վրա հարձակման մասին
445 դիտում
14:07 18-09-2024
Փաշինյանը չի բացառել, որ Հայաստանն Ադրբեջանից կարող է գազ ներկրել
439 դիտում
13:44 18-09-2024
Այս դատարանը կողմնակալ դատարան է. Հրայր Թովմասյանն ավարտեց պաշտպանական ճառը