45608 դիտում
18:37 22-09-2023
Ավտովթար Արագածոտնի մարզում. բախվել են Нива-ն ու Ford Transit-ը. վարորդները, որ տեղափոխվել են հիվանդանոց, աներ, փեսա են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում Աշտարակ-Ուջան ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ 30-ամյա Տարոն Ավագյանի վարած ВАЗ 2121 մակնիշի և 52-ամյա Արթուր Պետրոսյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են հիվանդանոց:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած «Աշտարակ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Աշտարակի թիվ 19 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել Нива-ի գազաբալոնի փականն ու տեղում իրականացրել հերթապահություն:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի, վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի պարեկներ Տիգրան Գևորգյանը, Արմեն Արմենակյանը և Արգամ Մելիքյանը:
Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդները փեսա աներ են:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+