Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում՝ պաշտպանելու ԼՂ խաղաղ բնակչությանը ծայրահեղ ծանր իրավիճակում․ ՀՀ-ում ՌԴ դեսպանատուն
Ռուս խաղաղապահները ջանքեր են գործադրում՝ պաշտպանելու Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը ծայրահեղ ծանր իրավիճակում։ Այս մասին ասվում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հաղորդագրության մեջ։
«Տեղում չափազանց բարդ իրավիճակում ռուսական խաղաղապահ զորախմբի անձնակազմը գտնվում է առաջադրանքների կատարման վայրում, շուրջօրյա վերահսկում է իրավիճակը և ակտիվ ջանքեր գործադրում, այդ թվում՝ վտանգելով կյանքը՝ Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- ասվում է հայտարարության մեջ։