Վիրավոր ունենք, հիմնականում հարվածում են ՊԲ դիրքերին․ Անդրանիկ Թևանյան
Իմ տեղեկություններով՝ Արցախում ունենք վիրավոր, ռմբակոծում են ՊԲ դիրքերին և Ստեփանակերտի հարակից շրջաններին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում քիչ առաջ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի համակարգող Անդրանիկ Թևանյանը:
«Ստեփանակերտում հայտարարված է օդային տագնապ: ՊԲ դիրքերին են հարվածում, իմ ինֆորմացիայով՝ մերոնք էլ են պատասխանում: Դրնբոնի ուղղությամբ որոշակի հարձակումներ կան: Եթե լայնամասշտաբ պատերազմ է սկսվելու, ապա Նիկոլ Փաշինյանը ցանկացած պարագայում չի կարող պատերազմը ղեկավարել, որովհետև նա մեկ անգամ մեզ տարել է պարտության, նա պետք է վռնդվի»,- նշեց Թևանյանը: