58080 դիտում
12:38 19-09-2023
Արտակարգ դեպք Շիրակի մարզում․ 1-ամյա աղջնակը եռացրած ջրով դույլը շրջել է իր վրա․ երեխան ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Երեկ՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արթիկ» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «իրանի և վերին վերջույթների 2-րդ և 3-րդ աստիճանի ջերմային այրվածք» ախտորոշմամբ իրենց մոտ մոր ուղեկցությամբ բուժօգնության է տեղափոխվել երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի պետ Ավդալյանի գլխավորությամբ։
Արդեն տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակիչ, 1-ամյա Մարինկա Հ․-ն է, իսկ նրա մայրը հայտնել է, որ երեխան նույն օրը՝ ժամը 15։30-ի սահմաններում, իրենց տան ննջասենյակում խաղալու ժամանակ հատակին դրված եռացրած ջրով դույլը քաշել, շրջել է, ինչի հետևանքով ջուրը լցվել է երեխայի վրա։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
36030 դիտում
11:25 09-10-2024
Արտակարգ դեպք՝ Արագածոտնի մարզում․ 3-ամյա աղջնակը ջերմային այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց