211652_close_icon
views-count1135 դիտում article-date 22:34 14-09-2023

Յուրաքանչյուրիդ քվեն կարող է մեր գալիք օրվա նախամուտը լինել․ Գոռ Գևորգյան

2021 թ. ԱԺ արտահերթ ընտրություններից հետո, սեպտեմբերի 17-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունները թերևս ամենավճռորոշ քաղաքական ընտրություններն են մեզանում: Իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության ավագանու անդամի թեկնածու, նախկին պատգամավոր Գոռ Գևորգյանը։

«Սա բացառապես քաղաքական ընտրություն է և պայքար, որի կենտրոնում Երևանի խնդիրներից առավել՝ մեր պետության ռազմավարական ապագան է, վաղվա ասելիքը աշխարհին:

Սեպտեմբերի 17-ը այլևս կարող է լինել որակապես նոր իրողության սկիզբը, որի հասցեատերը և շարժից ուժը հիմա միայն ու միայն երևանցին է:

Մոլեգնող ապատիան բզկետել է հայ հանրության զգալի հատվածը տարբեր բևեռների, կոտրել ներքին դիմադրությունը, և խարխլել մեր պետականության հենասյուները, անվտանգությունը:

ՀՀ գործող իշխանությունների կողմից, առնվազն հանրային համախմբմանը միտված, որև է էական բան այդպես էլ չարվեց, փոխարենը՝ արտաքին քաղաքական կարճատեսության արդյունքում Հայաստանը խճճեցին աշխարհաքաղաքական «հողմում»:

Յուրաքանչյուրիդ քվեն կարող է մեր գալիք օրվա նախամուտը լինել և մեր քաղաքի ու պետության նոր դիմագծի կերտման հնարավորությունը:

Հ.գ. մի՛ հեգնեք պատմության դասերը. պատմությունը չի ներում, երբ երկրորդ անգամ «կանգնում ես նույն փոցխի վրա»»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր