757 դիտում
17:11 13-09-2023
Չեմ ուզում մասնակցել Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճին․ Անդրանիկ Թևանյան
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Առաջին ալիքով.
«Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թեւանյանը facebook-ի իր էջում գրառում է կատարել․
«Մեր երկրի իրական օրակարգն ու Հանրային հեռուստաընկերության բանավեճը
Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 14-ին նախատեսված է Երեւանի քաղաքապետի թեկնածուների բանավեճ Հանրային հեռուստատեսությամբ՝ Հ1-ով:
Հեռուստատեսությունն արդեն համապատասխան հրավերներն ուղարկել է նաև ինձ:
Ես շնորհակալ եմ այդ հրավերի համար, սակայն չեմ ուզում մասնակցել այդ բանավեճին մի շարք պատճառներով:
1.Բանավեճի ձևն ու կառուցվածքը թույլ չի տալու մեր քաղաքացիներին հասկանալու թեկնածուների ամբողջական ծրագրերն ու առաջարկները, որի արդյունքում այդ ամենը ավելի շատ վերածվելու է շոուատիպ միջոցառման, որին մասնակցելու իմաստ չեմ տեսնում:
2. Քննարկման օրակարգը չի համապատասխանում Հայաստանի, Արցախի իրական օրակարգին և մեր առաջ ծառացած վտանգավոր մարտահրավերներին, և մարդկանց մոտ կարող է առաջանալ հակառակ արձագանքը, երբ երկրիը կանգնած է պատերազմի շեմին, իսկ քննարկելու ենք, օրինակ, համատիրությունների աշխատանքների որակն ու նպատակահարմարությունը:
3. Ես ընտրարշավի առաջին օրվանից հայտարարել եմ, որ ավագանու ընտրության մասնակցող ուժերից որևէ մեկին չեմ անդրադառնալու և որևէ 1-ին համարի հետ բանավեճի չեմ մտնելու: Իմ թիրախում Նիկոլ Փաշինյանն է՝ իր վարած հակապետական քաղաքականությամբ: Ու քանի որ Փաշինյանի նշանակած թեկնածուն այդ հարթության վրա չի կարող ներկայացնել իր ղեկավարին, ուստի անիմաստ ժամավաճառությամբ չեմ զբաղվելու:
Հ.Գ.: Հրավիրում եմ մեր քաղաքացիներին սեպտեմբերի 14-ին, ժամը 18:00-ին, «Մոսկվա» կինոթատրոնի դիմաց կայանալիք հանրահավաքին, որին կհաջորդի երթը»,- գրել է նա։

Նմանատիպ նյութեր
1159 դիտում
22:20 26-04-2024
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Այս բաժնից
1102 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
1192 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1399 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ