Խաչատուր Քոքոբելյանի եղբոր հեռախոսից կարճ հաղորդագրություն չի ուղարկվել. aravot.am
«Ես այստեղ շոկային ոչ մի բան չեմ տեսնում, մեր օրերում դժվար չէ կեղծել փաստաթղթեր եւ առանց հիմքի ներկայացնել որեւէ մեկի»,- Aravot.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական գործիչ Խաչատուր Քոքոբելյանի շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Գալստյանը։
Հիշեցնենք, որ այսօր՝ սեպտեմբերի 12-ին Տավուշի ընդհանուր իրավասության դատարանում Քոքոբելյանի հոր՝ Գրիշա Քոքոբելյանի առեւանգման գործով դատաքննությանը մեղադրյալ Սուրեն Մանուկյանը հայտարարեց, որ առեւանգման դիմաց գումար պահանջելու կարճ հաղորդագրությունները, որ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրել է նախաքննական մարմնին, նրան ուղարկվել է եղբոր՝ Վաչիկ Քոքոբելյանի հեռախոսից։
Տիգրան Գալստյանի պարզաբանմամբ՝ Խաչատուր Քոքոբելյանը իրավապահ մարմիններին է ներկայացրել կարճ հաղորդագրությունների բոլոր հիմքերը, իսկ Սուրեն Մանուկյանի կողմից դատարանին ներկայացված նմուշները միայն մեկ կողմի տվյալ էին, այսինքն՝ իբր Վաչիկ Քոքոբելյանը հաղորդագրությունները ուղարկել է ինչ-որ օտարերկրացու, որպեսզի նա ուղարկի Խաչատուր Քոքոբելյանին։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաբյուր կայքում։