211652_close_icon
views-count817 դիտում article-date 21:32 12-09-2023

Արագածոտնի և Գեղարքունիքի մարզերի որոշ հասցեներում կդադարեցվի գազամատակարարումը

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ կատարելու նպատակով սեպտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արագածոտնի մարզի Մաստարա բնակավայրի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ սեպտեմբերի 15-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 16:30-ը, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Լիճք բնակավայրի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը:

Նմանատիպ նյութեր