slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot demo slot gacor slot gacor Situs Slot Gacor Situs Slot Gacor
Նախընտրական քարոզարշավի խախտումների մասին 11 ահազանգից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն․ news.am
211652_close_icon

Նախընտրական քարոզարշավի խախտումների մասին 11 ահազանգից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ. Դատախազություն․ news.am

views-count1333 դիտում article-date 19:50 12-09-2023
Գլխավոր դատախազությունը Երեւանի ավագանու նախընտրական քարոզարշավի խախտումների վերաբերյալ մամուլում առկա հրապարակումների, ստացված հաղորդումների կամ ահազանգերի 11 դեպքերից 6 հրապարակումներն ուղարկել է ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն՝ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով։ Այս մասին NEWS.am-ի հարցին ի պատասխան՝ հայտնեցին Դատախազությունից:

Նշված 11 դեպքից 4-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, 1 հրապարակում ուղարկվել է ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչություն՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար:

Անդրադառնալով իշխող ուժի Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանի քարոզարշավին 30-40 համայնքային աշխատողներին բերելու մասին տեսանյութին, Դատախազությունից հաղորդեցին, որ այն ուղարկվել է Ոստիկանություն՝ ստուգողական գործողությունների:

Նմանատիպ նյութեր