211652_close_icon

Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի միջանցքի վերագործարկումը․ Տիգրան Աբրահամյան

views-count769 դիտում article-date 13:00 12-09-2023
Կա բանակցային փաթեթ, որն այս պահին քննարկվում է, փորձում են հնարավորինս ընդլայնված ձևով իրականացնել Լաչինի միջանցքի վերագործարկումը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, գրում է Tert.am-ը:

Նրա տեղեկացմամբ՝ ինտենսիվ աշխատանք է իրականացվում այս պահին, որ հնարավորինս սեղմ ժամկետում գործարկվի Լաչինի միջանցքը․ բանակցություններն ընթանում են Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև:

«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարի համոզմամբ՝ Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:

«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում, որն ուղեկցվում է ադրբեջանական մանիպուլյացիաներով, Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, Ադրբեջանն է, որ ագրեսորն է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը», - եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։

Հիշեցնենք՝ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել է, որ ռուսական Կարմիր խաչի միջոցով Արցախ ուղարկված հումանիտար օգնությունն Արցախի իշխանությունների թույլտվությամբ մուտք է գործել Արցախի Հանրապետություն՝ Ասկերան քաղաքով։

Հաղորդագրությունում նշվում է, որ օգնությունը պարունակում է ռուսական արտադրության կենսական նշանակության ապրանքներ:

Նմանատիպ նյութեր