POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար (մաս 7-րդ). Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «Նուբարաշեն» ՔԿՀ-ից գրել է «POSTNIKOL. Ի՞նչ անել ազգ մնալու համար» հոդվածաշարի 7-րդ մասը:
Հոդվածը հրապարակել է NEWS.am-ը։
Նա, մասնավորապես, նշել է.
«Որքան էլ թերահավատ լինեք, իրականում քաղաքականությունը հնարավոր չէ դիտարկել առանց բարոյականության: Բազմաթիվ են այն պատմական օրինակները, թե ինչպես են զոհաբերվում բարոյական նորմերը հանուն նեղ անձնական, քաղաքական շահերի: Սակայն քիչ չեն նաև այն դրվագները, թե ինչպես են բարոյական ուղենիշները պահում ոչ միայն առանձին գործիչներին, այլև ժողովուրդներին պատմության ճիշտ կողմում և համաշխարհային քաղաքականության երեսին:
Քաղաքականության և բարոյականության փոխհարաբերություններում տեսանելի է առնվազն երկու սկզբունքային դրսևորում.
Քաղաքական արդյունքներ են գրանցվում թե բարոյականության հաշվին, թե բարոյականության շնորհիվ:
Եթե բարոյականության վրայով անցնելն ավելի շատ առանձին անհատների ամբիցիաների և շահերի բավարարման մեթոդ է, ապա բարոյական նորմերի պահպանումը, արժեքներին հավատարիմ մնալն ավելի բնորոշ է հասարակություններին, որոնց շնորհիվ ժողովուրդները պահպանվում են՝ որպես քաղաքական սուբյեկտներ»: