211652_close_icon
views-count976 դիտում article-date 12:18 10-09-2023

Գալեյանն ունի համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ․ «Որդիների Կանչ» ՀԿ

«Որդիների Կանչ» ՀԿ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հարգելի հայրենակիցներ,

Կայացվեց հերթական ապօրինի որոշումը և վնգստացող դատավորների շարքին ավելացավ ևս մեկ դատավոր` Արտուշ Գաբրիելյան անունով, իսկ քաղբանտարկյալներին թվին ավելացավ թրքահպատակ իշխանությանը չհանդուրժող ևս մեկ նվիրյալ, այս անգամ Հայրենիքին հերոս տված հայր՝ Գարիկ Գալեյանը:

Բացի այն, որ կալանքի որոշումը միանգամայն անհիմն է, հարկ ենք համարում ընդգծել, որ մեղադրվող անձը ունի կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված հիվանդություններ, որոնք անհամատեղելի են կալանքի հետ, և վարույթի ընթացքում տվյալ պայմաններում խափանման միջոց կալանքի կիրառումը անձի նկատմամբ խոշտանգում է, ինչը քրեորեն պատժելի հանցանք է, և որի համար վերոնշյալ դատավորը անվերապահորեն  կենթարկվի պատասխանատվության, երբ որ դատական իշխանությունը կազատագրվի բռնապետի կամայականություններից։

Հաշվի առնելով Գարիկ Գալեյանի ապօրինի կալանավորումը, և ընդհանրապես, «Որդիների Կանչ» ՀԿ անդամներին թիրախավորելը, «Որդիների Կանչ» ՀԿ-ն հրավիրում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին, իրավապաշտպաններին, իրավաբանական, փաստաբանական ծառայություններ իրականացնող կազմակերպություններին և անձանց  խորհրդատվությունների՝ օրվա իշխանությունների  հետագա ապօրինի գործողությունները կանխելու համար»։

Նմանատիպ նյութեր