211652_close_icon
views-count763 դիտում article-date 14:18 09-09-2023

Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն. Մեսրոպ Առաքելյան

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան իր էջում  գրելլ է․

«Երևանում տեղի է ունենալու իշխանափոխություն։
Հայաստանում դեռևս երբեք ընտրություններով իշխանափոխություն տեղի չի ունեցել։ 
Երևանում տեղի ունենալիք իշխանափոխությունը ոչ միայն կարևոր է գործող իշխանության հեռացման, այլ նաև՝  ընտրությունների միջոցով իշխանափոխություն անելու մասով։
Հայաստանը պետք է փակի հեղաշրջումներով, հեղափոխություններով իշխանափոխություն անելու էջերը և իշխանությունները ձևավորի ժողովրդի կողմից կատարված ընտրություններով։
Մենք ունենք բավարար ռեսուրսներ ընտրություններով արձանագրելու մեր հաղթանակը՝ ժողովրդի կողմից վստահություն ստանալու դեպքում։ 
Մենք հաղթել ենք ընտրությունները մարզերում և գալիս ենք հաղթելու ընտրությունները Երևանում։
Երևանին պետք է որակյալ իշխանափոխություն՝ որակյալ իշխանություն ունենալու համար։
www.apreluyerevan.am»։

Նմանատիպ նյութեր