211652_close_icon

Երևան բուլվարի մեր մեգանախագիծը մեզ նվիրելու է նմանը չունեցող քայլելու զբոսայգի․ Մանե Թանդիլյան

views-count925 դիտում article-date 18:20 08-09-2023
«Երևանն ունենալու է եվրոպական մակարդակի զբոսայգիներ»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ապրելու երկիր» կուսակցության կողմից Երևանի ավագանու ընտրություններին քաղաքապետի թեկնածու առաջադրվող Մանե Թանդիլյանը:

«Երևան բուլվարի մեր մեգանախագիծը մեզ նվիրելու է նմանը չունեցող քայլելու զբոսայգի։

Իսկ ահա Ֆրանսիայի հրապարակը կդառնա Երևանի առաջին հրապարակը, որը կլինի ամբողջովին քայլելու համար։

Սիրով հրավիրում ենք ծանոթանալու այս երկու մեգանախագծերին, որոնց ներկայացման միջոցառումը տեղի սեպտեմբերի 9, ժամը՝ 19:00-ին, Էլիտ պլազա բիզնես կենտրոնում, (Խորենացի15, Green expo սրահ, 3-րդ հարկ»,- գրել է նա և կից տեղադրել տեսանյութ:

Նմանատիպ նյութեր