1345 դիտում
20:29 07-09-2023
Գորիսում ձերբակալվել են բլոգեր Միկա Բադալյանը և Sputnik ռադիոյի մեկնաբանը․ դեպքին անդրադարձել է ՌԴ ԱԳՆ-ն․ tert.am
Tert.am-ը գրում է․ Ռուսամետ բլոգեր Միկա Բադալյանն ու Sputnik Արմենիա ռադիկայանի սյունակագիր Աշոտ Գևորգյանը նախօրեին երեկոյան ձերբակալվել են Գորիսում, այժմ նրանք ՔԿ-ում են։ Գրել է Սպուտնիկ Արմենիան։
Sputnik Արմենիայի տեղեկություններով ՝ ընթանում են քննչական ընթացակարգեր, սակայն թե ինչն է եղել ձերբակալման պատճառը, դեռևս չի հաղորդվում։ Մեր գործընկեր Աշոտ Գևորգյանը մեկնել է Սյունիք ՝ սահմանամերձ շրջաններում կյանքի մասին իր հեղինակային «Մենք» նախագծի շրջանակներում ռադիոնյութեր պատրաստելու համար: Նրա ծրագրերն աչքի էին ընկնում 2020 թվականի պատերազմից հետո ձևավորված իրականության սուր դատողություններով և քննադատական գնահատականներով։ Նա հայտնի է նաև որպես կինոռեժիսոր և դերասան։
Միկա Բադալյանին արդեն ձերբակալել էին «Երևանում և նրա սահմաններից դուրս նախապատրաստվող ահաբեկչությունների» մասին իբր կեղծ տեղեկություններ տարածելու համար, սակայն նա գրավի դիմաց ազատ էր արձակվել: Ավելի վաղ այն մասին, որ Միկա Բադալյանը կապի դուրս չի գալիս, գրել էր «Ռոսսոտրուդնիչեստվոյի» ղեկավար Եվգենի Պրիմակովը:
Իրավիճակին արդեն արձագանքել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա չի բացառել, որ սա ևս մեկ սադրանք է՝ կապված Երևանում ռուս-հայկական մեդիահամաժողովի անցկացման հետ:
ԱՄբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
898 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
484 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
742 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը