211652_close_icon
views-count1066 դիտում article-date 17:01 05-09-2023

Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում․ Աշոտյանի ուղերձը՝ ԵԺԿ-ին

ԵԺԿ քաղաքական ասամբլեայի շրջանակներում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Արցախի հարցով հատուկ քննարկում: Քննարկման ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ներկայացրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ուղերձը:

Այս մասին Մամիջանյանը գրել է ֆեյսբուքյան էջում և ներկայացրել ուղերձի մի հատվածի հայերեն թարգմանությունը.

«Իմ բանտարկությունը ոչինչ է Արցախում ծավալվող հումանիտար աղետի համեմատ, որտեղ 120.000 մարդ, այդ թվում երեխաներ և տարեցներ, սովամահության եզրին են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության և միջազգային իրավունքի բացահայտ ոտնահարման հետևանքով: Սա ցեղասպանություն է ՝ կարճ և կոնկրետ: Արցախում, որը քրիստոնյա աշխարհի դարպասն է, 21-րդ դարում մեր աչքի առաջ Ադրբեջանը իրականացնում է ցեղասպանություն և Ադրբեջանի բռնապետի ծրագրերը կանխելու միակ ձևը անձնական և պետական մակարդակում պատժամիջոցների կիրառումն է:

Ես հավատում եմ, որ քաղաքականությունը առաջին հերթին հիմնված է արժեքների վրա: Եկեք ցույց տանք Արցախի քաղաքացիներին, որ իրենք միայնակ չեն իրենց ինքնորոշման սրբազան պայքարում»:

Նույնիսկ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից Արմեն Աշոտյանը շարունակում է իր միջազգային կապերը ծառայեցնել Արցախին ու Հայաստանին:

Ասամբլեային նաև ներկայացրել եմ վերջին օրերի ադրբեջանական ագրեսիայի և  Ադրբեջանին զինամթերքի մատակարարման մասին տեղեկություններ»,-գրել է Մամիջանյանը:

Նմանատիպ նյութեր