211652_close_icon
views-count952 դիտում article-date 20:45 04-09-2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց։ 

«Արդեն երրորդ անգամ այցելեցի Արարատի մարզի Դեղձուտ բնակավայրի նորակառույց միջնակարգ դպրոց: Մինչ այդ այստեղ եղել եմ շինարարական աշխատանքների ընթացքում:

Մոդուլային շենքը կառուցվել է ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի շրջանակում: Դպրոցի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 743 մլն դրամ: Նոր գույքով համալրելու նպատակով է հատկացվել է 18,6 մլն դրամ:

Դպրոցը նախատեսված է 180 աշակերտի համար»,- գրել է նա իր ֆեսյբուքյան էջում:

Նմանատիպ նյութեր