4168 դիտում
20:42 02-09-2023
Հայոց եկեղեցին հաստատում է՝ Արցախի ինքնորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է․ Բագրատ Սրբազան․ tert.am
Tert.am-ը գրում է․ Հայոց եկեղեցին հաստատում է, որ Արցախի ինքորոշման իրավունքը, դրա իրացումը անվիճարկելի և անսակարկելի է։
Ազատության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ շեշտելով, որ այդ արյունը չի չորացել․
«Մեր բազմաթիվ եղբայրների, քույրերի, զավակների, ընկերների, հայրերի արյան գնով Արցախը հռչակեց իր անկախությունը: Այսօր արդեն 10-րդ ամիսն է, ինչ Արցախ աշխարհը գտնվում է կալանքի և պաշարման մեջ՝ անմարդկային պայմաններում, սակայն մերժելով հրաժարվել իր անունի, պատվի և արժանապատվության պայքարից, վերստին վկայելով, որ մենք կոչված ենք անմահության և հաղթանակի, և ոչ մեռելության և պարտության։
Այսօր Արցախ աշխարհը՝ իր փոքրով ու մեծով, իր չծնված երեխայով փրկում է հայ ժողովրդի պատիվը և անունը՝ երբեք չփնտրելով խաչի թեթևությունը, այլ բոլորիս փոխարեն, մեր փոխարեն կրում է այդ ամբողջ խաչի ծանրություն ու պատասխանատվությունը»,- ասաց Տավուշի թեմի առաջնորդը։
Նա նշեց նաև՝ աշխարհը փորձում է մեզ պարտադրել ստորացուցիչ ու նվաստացնող, մուրացիկ խաղաղություն՝ փորձելով գողանալ մեզանից մեր կենսագրությունը, հիշողոթյունը, մեր արյունը, մեր ժառանգությունը, արդարության ու ճշմարտության ձգտումը, ինչն անթույլատրելի է։

Նմանատիպ նյութեր
1168 դիտում
12:51 24-02-2023
Արցախի ինքնորոշման իրավունքը սահմանագիծ է, որից այն կողմ չենք կարող անցնել. Բագրատ Սրբազան
908 դիտում
16:45 04-11-2022
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է․ Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
Այս բաժնից
481 դիտում
18:15 09-09-2024
Վարչապետն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
376 դիտում
17:58 09-09-2024
Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
394 դիտում
17:48 09-09-2024
Պանրի արտադրամասում հայտնաբերվել են մանրէաբանական շեղումներ