1009 դիտում
18:54 29-08-2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է Չինաստանում անցկացված Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Չինաստանի Չենդու քաղաքում անցկացված Համաշխարհային ուսանողական ամառային 31-րդ խաղերի մեդալակիր մարզիկներին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Սպորտի քաղաքականության վարչության պետ Նարինե Շահբազյանը, Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը:
Հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակությունը 31-րդ ամառային ուսանողական խաղերից վերադարձել է 2 բրոնզե մեդալով:
Լավագույն երրորդ արդյունքը ցույց են տվել ուշուիստ Ժիրայր Պետրոսյանն ու վազորդ Երվանդ Մկրտչյանը: Վերջինս, ի դեպ, անկախ Հայաստանի աթլետիկայի առաջին մեդալն է նվաճել Համաշխարհային ուսանողական խաղերի վազքային մրցաձևերում:
Ողջունելով մարզիկներին և շնորհավորելով նրանց գրանցած արդյունքների համար՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը փաստել է՝ ամենատարբեր միջազգային հարթակներում մեր մարզիկների հաղթանակներն աստիճանաբար ավելանում են:
«Ձեր հաղթանակներն են, որ մեր երեխաներին ոգևորելու են զբաղվել սպորտով ու առողջ ապրելակերպ վարել: Կարևորում ենք նաև այն, որ աստիճանաբար ընդլայնվում է այն մարզաձևերի թիվը, որոնցում մենք հաջողություններ ենք գրանցում: Գնահատում ենք այն ջանքը, որ դուք ներդնում եք. արդյունքները տեսանելի են: Հավաստիացնում եմ՝ պետությունն իր կողմից ամեն ինչ անելու է սպորտի շարունակական զարգացումն ապահովելու համար: Պետությունն ինչպես գիտեք ոլորտին աջակցում է թե՛ դրամական խրախուսանքի միջոցների տեսքով, թե՛ ենթակառուցվածքների զարգացմամբ: Կդժվարանամ նույնիսկ հաշվել, թե քանի մարզում ու համայնքում մենք ունենք վերակառուցվող, վերանորոգվող, կառուցվող մարզադպրոցներ: Վստահ եմ՝ այս բոլոր գործընթացները կապված են միմյանց հետ: Համատեղ աշխատանքը պետք է շարունակենք ու վստահ եմ՝ կունենանք ավելի մեծ հաղթանակներ»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:
Մարզիկներին շնորհավորել է նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը. «Երվանդն իսկապես շատ լավ ու արդեն սպասելի ելույթ ունեցավ: Հաջորդաբար բարելավելով արդյունքը՝ նա սկսել է միջամտել ուժեղների պայքարին ու բարձր պահել մեր երկրի պատիվը: Ինչ վերաբերում է ուշուին, ապա պետք է նշել՝ ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը շատ պատվախնդրորեն է վերաբերում իր աշխատանքին և այդ ջանքերը տալիս են իրենց արդյունքը: Նախ բրոնզե մեդալակիր ունեցան Համաշխարհային ուսանողական խաղերում, ապա բացառիկ ելույթներ ունեցան ուշու-կունգֆուի աշխարհի առաջնությունում և ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա, իսկապես, շատ գնահատելի է»:
Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Գաբրիելյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, անդրադարձել է համալսարանական սպորտի համաշխարհային ավանդույթներին և Հայաստանի՝ դրա մասը կազմելուն. նա նաև տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանը կընդունի շախմատի Եվրոպայի համալսարանական առաջնությունը:
«Առաջնությանը, նախնական տվյալներով, շուրջ 30 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն: Բացի այդ, Եվրոպական ասոցիացիան առաջարկել է հաջորդ տարի մեր երկրում անցկացնել իր նախագահության նիստերից մեկը: Առհասարակ, կարծում եմ՝ մեր երկիրն ունի ներուժ՝ ավելի մեծ կազմով ու ներկայացուցչական ձևաչափով մասնակցելու Համալսարանական խաղերին, ինչպես նաև հյուրընկալելու համալսարական սպորտի հետ կապված տարբեր միջոցառումներ»,- ասել է Հովհաննես Գաբրիելյանը:
Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանը ևս շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ մարզաձևում գրանցած վերջին հաջողությունները պատմական են, իսկ պետության աջակցությունն օլիմպիական ընտանիքում ընդգրկված, բայց Օլիմպիական խաղերի ծրագրում դեռևս չներառված մարզաձևին շատ կարևոր է.
«Ուշուի զարգացման ուղղությամբ սերտ համագործակցում ենք նախարարության հետ և դա մեզ համար առանձնակի կարևորություն ունի: Մեր ցանկությունը մեկն է. ունենալ ոչ միայն նվաճումներ, այլև՝ սպորտային հասարակություն, իսկ ուշուն այն մարզաձևն է, որը տալիս է այդ հնարավորությունը՝ երիտասարդների շրջանում բարձրացնելով մարտունակությունն ու ֆիզիկական պատրաստվածությունը», -ասել է Ռուստամ Ալավերդյանը՝ տեղեկացնելով, որ իր ղեկավարության 3 տարիների ընթացքում ֆեդերացիան կարողացել է միջազգային կարգի 3 մրցավար պատրաստել, ինչն աննախադեպ է մեր տարածաշրջանում:
Ալավերդյանի խոսքով՝ իրենց քաղաքականության հիմքում կարևոր տեղ է հատկացվում կրթությանը, ինչի շնորհիվ էլ բարձրացել է մարզիկների արդյունավետությունը:
Համաշխարհային ուսանողական խաղերի մեդալակիր մարզիկները ևս շնորհակալություն են հայտնել ընդունելության համար՝ նշելով, որ պետության աջակցությունն իրենք մշտապես զգում են:
Հանդիպման ընթացքում ոլորտի ներկայացուցիչները քննարկել են նաև հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր
1510 դիտում
18:37 14-09-2023
Ժաննա Անդրեասյանն ընդունել է հաշմանդամային սպորտում մեդալների արժանացած մարզիկներին
2599 դիտում
19:50 20-04-2023
«Ձեր հաղթանակը պետության հաղթանակն է». Ժաննա Անդրեասյանն ընդունել է ԵԱ-ի և ԱԱ-ի մեդալակիր մարմնամարզիկներին
1126 դիտում
19:17 03-10-2024
Ժաննա Անդրեասյանն ընդունել է աշխարհի երիտասարդական առաջնության մեդալակիր ծանրորդներին
Այս բաժնից
271 դիտում
17:55 12-11-2024
Արարատ Միրզոյանը հանդիպել է Շվեդիայի խորհրդարանի խոսնակի հետ
304 դիտում
17:39 12-11-2024
Սանոսյանն ու Սիրիայի դեսպանը քննարկել են օդային և երկաթուղային հաղորդակցության ոլորտում համագործակցությունը
799 դիտում
17:23 12-11-2024
3,5կգ թմրամիջոցի մաքսանենգություն և ապօրինի իրացում․ կան կալանավորվածներ (տեսանյութ)