211652_close_icon
views-count850 դիտում article-date 18:04 29-08-2023

ՀՀ ԱԳ փոխնախարարը Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանն է ներկայացրել Արցախում ահագնացող մարդասիրական ճգնաժամը

Օգոստոսի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանն ընդունել է Հնդկաստանի պաշտպանության ազգային քոլեջի պատվիրակությանը՝ քոլեջի հրամանատար-ղեկավար, գեներալ-լեյտենանտ Սուկրիտի Սինգհ Դահիյայի գլխավորությամբ: Հնդկաստանի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Շրի Լանկայի, Նիգերիայի և Մոնղոլիայի բարձրաստիճան զինվորականներից ու քաղաքացիական ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը Հայաստան է ժամանել քոլեջի «Ազգային անվտանգության և ռազմավարական ուսումնասիրությունների» դասընթացի շրջանակներում:

Մնացական Սաֆարյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան՝ կարևորելով կողմերի միջև ոլորտային համագործակցության դինամիկան, ապա անդրադարձ կատարել ՀՀ արտաքին քաղաքականության մի շարք հիմնահարցերի: Նախարարի տեղակալը ներկայացրել է տարածաշրջանում վերջին զարգացումները ու դրանց հետևանքները, Հայաստանի կողմից տարածաշրջանում առաջ մղվող խաղաղության օրակարգի առջև ծառացած մարտահրավերներն ու Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ահագնացող մարդասիրական ճգնաժամը՝ շեշտելով էթնիկ զտման սպառնալիքի առջև կանգնած Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների՝ միջազգային մեխանիզմի ներքո հասցեագրման խիստ հրատապությունը:

Նմանատիպ նյութեր