211652_close_icon
views-count1198 դիտում article-date 10:53 27-08-2023

Հայ քույրեր և եղբայրներ, խնդրում եմ զարթնեք, վաղը ուշ է լինելու․ Սամվել Հակոբյան

Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Տիգրան Ավինյան մի՜ մի՜ մի՜ եղիր իմ քաղաքապետը:

Բան չասեցի, Նիկոլից ահագին ավելի հաճելի դեմք ես, բայց ինչ կլինի,արի քեզ նշանակենք մեծ այգիներով մանկապարտեզի վարիչ, հետո մի քանի տարի լավ աշխատելու դեպքում միգուցե գնաս Նուբարաշենի թաղապետ:

Քպ նորաստեղծ էլիտայի ջահելներ, խնդրում եմ ձեզ, մի քիչ նամուս ունեցեք, մի հետևեք էդ թրքահպատակ սրիկային, ինչ ա որ հիմա ձեր հետևից սև քեմրիներ են գալիս, ու մաշկներիդ ու ատամներիդ ավիտամինոզն էլ անցել ա, որովհետև ամեն օր բոլ բոլ միս եք ուտում:

Չի՜ կարելի...! Մենք բոլորս հայ ենք ու պիտի միասին ապրենք մեր երկրում, մեր չքնաղ քաղաքում: Մեր բոլորիս հայ ու քրիստոնյա երեխաները պիտի միասին մեծանան այստեղ, ու վստահ լինեն, որ էս հենց իրենց երկիրն է: Ես վստահորեն հավատում եմ, որ քպ-ի միայն գլուխն է գիտակցված դավաճան կամ թուրքական ազդեցության գործակալ: Խնդրում եմ հասկացեք, մեզ նոր և հմուտ բանակցող է պետք, մարդ ով ունի հա՜մ խելք, հա՜մ ազգային մտածողություն: նիկոլը դրանցից ո՞րն ունի։

2018 թվի իրադարձությունների ժամանակ ես ուրախությունից Չինաստանում դոկտորանտուրաս, քաղաքագիտության և պետ կառավարման դասախոսի ասիստենտի և անգելերենի դասատուի աշխատանքը թողեցի ու հետ եկա Հայաստան: Էդ ժամանակ ձեզ նենց էի հավատացել, նենց ուրախ ու ոգևորված էի եկել... Մտածում էի վերջապես կպրծնենք էդ կաշառակեր ու փողոցային բարքերից, հանգիստ կապրենք, ժողովրդավար ՀԱՅ հեղափոխականներն էլ կանեն էն, ինչի համար եկել են: Մեջս նույնիսկ ինչ-որ նախանձ կար, մտածում էի, ով չի մասնակցել պայքարին իրավունք չունի խոսել, որովհետև տղեքը հզոր բան են արել ու իրենց հիմա մի 3-5 տարի պետք է, որ սկսենք իրոք տարբերություն զգալ:

Շանհայում աշխատած ու հավաքած կյանքիս առաջին 50.000$-ն էլ հետս բերեցի ու ներդրեցի երկրումս, բիզնես հիմնեցի, զարմանալիորեն տակ էլ չտվեցի: Ապրանք ներկրելիս, մաքսազերծելիս, հարկայինի հետ շփվելիս արդեն զգացի, որ չեք ձգում, որ մի տեսակ մեր պատկերացրածը չէ, բայց կրկին լավատես եղա ու շարունակեցի հորս համոզել, որ նոր եք, հեսա կհարմարվեք:

Հետո եղավ քովիդը... սկսեցի զզվել ոչ կոպտետենտ, փնթի ու չտես նիկոլից։

Հետո եղավ պատերազմը... սկսեցի ատել թուրքի կողմից անվճար հիմունքներով բռնաբարվող նիկոլին, ատել այնպես, ինչպես ոչ մի թուրքի չեմ ատել, մինչև հոգուս ամենախորը ու մութ անկյունը...

Հայ քույրեր և եղբայրներ, խնդրում եմ զարթնեք, վաղը ուշ է լինելու, սա էլ քաղաքականություն չէ... սա մեր երկրի լինելու չլինելու հարցն է»։

Նմանատիպ նյութեր