211652_close_icon
views-count1309 դիտում article-date 22:11 25-08-2023

«Նիկոլ Փաշինյանին հեռացնելու ճանապարհն սկսվում է Երեւանից, քվե ստանալու դեպքում ես ձեզ խոստանում եմ անձամբ զբաղվել Փաշինյանով»․ Անդրանիկ Թեւանյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Միացիր, որ փոխենք» կարգախոսով «Մայր Հայաստան» դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակեց Դավթաշեն վարչական շրջանում։ Դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը հայտարարեց․ «Մենք բակից բակ, փողոցից փողոց, տնից տուն անցնելու ենք ու հերթով բոլորին համոզելու ենք, որ միակ ճանապարհը, որպեսզի մենք հաղթահարենք բոլոր դժվարությունները ապահովենք Արցախի ու Հայաստանի անվտանգությունը, դա իշխանափոխությունն է։ Եվ մեր թիմն իրականացնելու է այդ իշխանափոխությունը, Նիկոլ Փաշինյանը կոնկրետ իմ կլիենտն է»։

Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանն օրենքից ու Սահմանադրությունից դուրս է, որովհետեւ Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս՝ հայտնվելով ոչ լեգիտիմ կարգավիճակում։ «Նիկոլ Փաշինյանը պղծել է Հայաստանի անկախության հռչակագիրը, եւ նրան իշխանությունից հեռացնելը բոլորս սուրբ քաղաքացիական ու քաղաքական պարտականությունն է։ Համապատասխան քվե ստանալու պարագայում ես ձեզ խոստանում եմ անձամբ զբաղվել Նիկոլ Փաշինյանով։

Կոչ եմ անում ընտրություններին մասնակցել հետեւյալ տրամաբանությամբ՝ մի կողմից իշխանությունն է, մյուս կողմից՝ Մայր Հայաստան դաշինքը, որը խնդիր է դրել ամբողջական իշխանափոխություն իրականացնել։ Դուք Երեւանի ընտրությունները դիտարկեք որպես համապետական մասշտաբի ընտրություններ եւ իշխանափոխության հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանին հեռացնելը Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման գլխավոր երաշխիքն է։ Նիկոլ Փաշինյանը կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի նախապայմանները, նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս՝ փաստացի հրաժարվելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր