Արցախում ժամանակավորապես կդադարեցվի սննդամթերքի տրամադրման գրավոր դիմումների ընդունման գործընթացը
Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը հաղորդագրություն է տարածել․
«Հարգելի՛ քաղաքացիներ
Տեղեկացնում ենք, որ սննդամթերքի տրամադրման նպատակով քաղաքացիների կողմից ներկայացվող դիմումների ընդունումը ս.թ. օգոստոսի 25-ից ժամանակավորապես կդադարեցվի:
Դիմումների ընդունման գործընթացի վերսկսման վերաբերյալ տեղեկատվությունը կհաղորդենք հավելյալ»: