9519 դիտում
11:09 23-08-2023
ՀՀ գլխավոր դատախազության բարձրաստիճան պաշտոնյան կատարել է խարդախություն և փողերի լվացում. Meganews.am
Կաթնամթերքի և հրուշակեղենի արտադրության մեջ հայտնի գործարար Վարշամ Ղարիբյանն օրերս հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին և ՀՀ ԱԱԾ տնօրենին՝ ՀՀ գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ հանցագործությունների գործերով վարչության պետ Վահագն Ժուլվերի Մուրադյանի կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է Meganews.am-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Մասնավորպես․ 2005 թվականին Վ.Ղարիբյանին պատկանող առանձնապես խոշոր չափերով գույքը խարդախությամբ հափշտակելուց հետո, Վ․Մուրադյանը 2008-2011թթ. ընթացքում ձևական առուվաճառքի պայմանագրեր կնքելու եղանակով, 885.000 ԱՄՆ դոլար իրական արժողությամբ գույքը 163.542 ԱՄՆ դոլարով առուվաճառքի ձևական պայմանագրերով հաջորդաբար ձևակերպել է իր երկու տարբեր մտերիմների անուններով՝ տվյալ գույքի հանցավոր ծագումը թաքցնելու, խեղաթյուրելու համար, որից հետո գույքը ձևական առուվաճառքի պայմանագրով ձևակերպել է իր անունով՝ ավարտին հասցնելով գույքի հանցավոր ծագման նախապես մշակված ծրագիրը:
Բացի այդ, ամբողջ կյանքում աշխատելով միայն դատախազության համակարգում, կատարել է հարյուր հազարավոր դոլարների ծախսեր և կուտակել միլիոնավոր դոլարների գույքեր, որոնք ողջամտորեն չեն կարող հիմնավորվել նրա օրինական եկամուտներով, այսինքն՝ ունեն ապօրինի ծագում, դրվել են շրջանառության մեջ, որոնցով գեներացվել են նոր եկամուտներ և օգուտներ:
Արդյո՞ք այս անգամ ՀՀ գլխավոր դատախազն անաչառ և օբյեկտիվ կգտնվի, ի վիճակի կլինի առնվազն նախաձեռնել քրեական վարույթ՝ ստուգելու նշված հանգամանքները, թե կրկին կգործարկվեն երկակի ստանդարտների մեխանիզմները։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
919 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»