211652_close_icon
views-count3687 դիտում article-date 12:55 15-08-2023

Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. այն փոխեց ամեն ինչ. Մանե Թանդիլյան

«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արցախյան 44-օրյա պատերազմն ինձ համար շրջադարձային եղավ. այն փոխեց ամեն ինչ, մասնավորապես՝ նախկինում ունեցած առաջնահերթությունները։

Իսկ Արցախում և Հայաստանում ստեղծված իրավիճակը, անվտանգային խնդիրները, ներքին քաղաքական պառակտումները, քաղաքական գործիչներին անհարիր խոսույթն ու մշակույթը և ժողովրդի հուսահատությունը դարձան կարմիր գիծ։ Ու հենց այդ ժամանակ հասկացանք, որ այլընտրանք չկա, քան սեփական ճակատագիրը սեփական ձեռքերում վերցնելը։

Եվ 2 տարի առաջ այս օրը ստեղծվեց «Ապրելու երկիր» կուսակցությունը։ Մենք հանձնառություն ստանձնեցինք ներդնել մեր համակիրների, կարող անհատների, պրոֆեսիոնալ և գործունյա հայրենասեր մարդկանց ջանքերն ապրելու երկիր կառուցելու գործում. մենք դա արեցինք։ Համայնք առ համայնք, գյուղ առ գյուղ, քաղաք առ քաղաք խնդիրները բացահայտելով, և տեղային արդյունավետ ծրագրեր իրականացնելով, մենք կարճ ժամանակում ահռելի աշխատանք արեցինք և շարունակում ենք մինչ օրս։

Մենք սկսեցինք, համայքներից ու գյուղերից, որովհետև ապրելու երկիրն է սկսվում այդտեղից։ Նոյեմբերյանում, Ալավերդիում, Տաթևում մարդկանց մոտ կրկին հույս է արթնացել, նրանք կրկին սկսում են համոզվել, որ ղեկավարի գործն իր համայնքն ու գյուղն ապրելու դարձնելն է. դա այլևս մեր թիմակիցների ամենօրյա աշխատանքն է։

Երկու տարի անց՝ այսօր, մենք արդեն հասել ենք մեր մյուս ամենակարևոր հանգրվանին՝ մայրաքաղաք Երևանին։ Եվ ես վստահ եմ, որ նույնքան պրոֆեսիոնալ, գիտակ և նվիրյալ թիմակիցների, մեր մեգանախագծերի, մեր հստակ ծրագրերի ու լավագույն առաջարկների շնորհիվ կրկին դատապարտված ենք հաղթանակի։ Ես դրանում վստահ եմ նաև, որովհետև մենք խոսում ենք աշխատանքի լեզվով։ Մենք Երևանը կդարձնենք համայն հայության երազանքի մայրաքաղաքը, մենք Հայաստանն ու Երևանը կդարձնենք երկիր ու քաղաք, որտեղ վերադառնում են, որտեղ ապրում են։

Շնորհավորում եմ մեր բոլոր թիմակիցներին այս խորհրդանշական օրվա առիթով։ Բոլորիս՝ բարի երթ»։

Նմանատիպ նյութեր