1111 դիտում
11:48 14-08-2023
Ընդամենը 100 ճիշտ օր, և մեր հասարակությունն անճանաչելիորեն կփոխվի. Վահե Հովհաննիսյան․ Aravot.am
Մեր հոգևոր դասի ներկայացուցիչների, սրբազան հայրերի խոսքում վերջերս հաճախ է լսվում տարակուսանք, թե «Ժողովուրդը Հայաստանում և սփյուռքում անտարբեր են Արցախում տիրող վիճակի հանդեպ»։
Մեծ հարգանք տածելով այս պատմական պահին մեր եկեղեցու դերի և գործունեության հանդեպ՝ ինձ պարտավորված եմ զգում անդրադառնալ այս պնդմանը, որն ունի մի քանի կարևոր ենթակետեր։ Մեր ժողովուրդն անտարբեր է դարձել ոչ միայն Արցախի հանդեպ, այլև՝ ամեն ինչի։ Մենք դադարում ենք միասնական, ապրումակցային հասարակություն լինել, Վահե Հովհաննիսյանին մեջբերում է Aravot.am-ը։
Տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ամեն օր, ամեն րոպե ապրում են Արցախով ու պատրաստ են անել (անում են) իրենցից կախված ամեն հնարավորը։ Իրականությունն ավելի ամբողջական է դառնում՝ այս երկու կետերը միաժամանակ հաշվի առնելով։
Պետության, պետականության արժեքի հարաճուն անկման պայմաններում մենք դադարում ենք լինել պետություն ունեցող ժողովուրդ։ Սա է ամենամեծ վտանգը։ Մենք վերածվում ենք ատոմիզացված բնակչության։
Ու դա ոչ միայն Արցախի հարցում։ Սամռկեցուցիչ, չդադարող վթարները Հայաստանի ճանապարհներին վկայում են, որ մենք մեքենա վարում ենք (ապրում ենք) անվտանգության բնազդը կորցրած կենդանու պես։
Ժողովուրդներին ուղղորդում են վերնախավերը, ժողովուրդներին առաջնորդում են վերնախավերը, ժողովուրդներին համախմբում են վերնախավերը։ Մեզանում ոչ թե ժողովուրդն է տապալված, այլ՝ վերնախավերը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր
2012 դիտում
21:26 28-11-2018
21-րդ դարը Հայաստանի ժամանակն է․ Հայաստանը ճիշտ ժամանակին ճիշտ տեղում է և ճիշտ մոդել ունի․ նախագահ Սարգսյան
1576 դիտում
11:05 19-08-2024
Մեր ստրատեգիական պրիմիտիվիզմն է մեր բոլոր աղետների հիմքում՝ մեր մի շարք որակներով համեմված․ Վահե Հովհաննիսյան
Այս բաժնից
646 դիտում
11:48 09-01-2025
Այսօր ՀՀ առաջին նախագահի ծննդյան օրն է. Լևոն Տեր-Պետրոսյանը 80 տարեկան է
1696 դիտում
10:32 09-01-2025
Կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը գտնվում է կnմայի մեջ