211652_close_icon
views-count673 դիտում article-date 10:40 11-08-2023

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել. Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ալիևյան ռեժիմի տարբեր առանցքային դեմքեր, Հայաստանը հիշատակելիս կամ Հայաստանի ու Արցախի դեմ որևէ հայտարարություն անելիս, շարունակում են թիրախավորել 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին:

Մեծ առումով, սա բացի ադրբեջանական իշխանության դառը հիշողությունների, այլ նաև ներքին վախերի մասին է խոսում:

Ալիևին ու Փաշինյանին չհաջողվեց հայ ժողովրդի հավաքական դիմադրությունը կոտրել ու չնայած ծանր կորուստներին, Հայաստանում ու Արցախում ապրող մարդիկ չեն հանձնվում:

Բնական է, որ փաշինյանական իշխանությունը ադրբեջանցիների համար առանձնապես ո´չ մրցակից է, ո´չ էլ թշնամի, այլ պատմական նվեր, որի միջոցով ու որի օգնությամբ Ալիևը հերոսանում է, իսկ ախորժակը նոր թափով բացվում»։

Նմանատիպ նյութեր