19244 դիտում
22:04 10-08-2023
Ահազանգը, թե Երևանում 4-րդ հարկի վերելակը պոկվել և ընկել է 1-ին հարկ և կան տուժածներ, իրականությանը չի համապատասխանում. օպերատիվորեն ժամանել են փրկարարներն ու տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիայի պետը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգիշտի փողոցի թիվ 11/3 շենքի վերելակը 4-րդ հարկից պոկվել և ընկել է 1-ին հարկ: Ահազանգողը հայտնել էր նաև, որ ներսում կան արգելափակված քաղաքացիներ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 18 փրկարար ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ պարզվել է, որ ահազանգողը «գույները խտացրել է»: Վերելակը չի պոկվել և ընկել, վերելակի դուռը բացվել է տեղի ուժերով և ներսում գտնվող 1 քաղաքացի, մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, հոսպիտալացվել է։ Պարզապես վատացել է քաղաքացու ինքնազգացողությունը: Ճոպաններ կտրված չեն: Վերելակը 3-4 տարի չի ենթարկվել տեխնիկական անվտանգության փորձաքննության և չունի փորձաքննության դրական եզրակացություն։
Ժամանել է նաև ՆԳՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեխնիկական անվտանգության փորձագիտական լաբորատորիայի պետ Մարտին Ասլանյանը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1267 դիտում
19:15 25-11-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (24.11.2024 թ․)
19154 դիտում
18:14 25-11-2024
Հերթական ծեծկռտուքը՝ «Դիվա» գիշերային ակումբում. կա վիրավոր. կասկածյալները տեղի անվտանգության աշխատակիցներն են