211652_close_icon
views-count982 դիտում article-date 15:15 10-08-2023

«Անկեղծ ասած՝ ուրախ չեմ պաշտպանելու այն մարդուն, որը զրպարտել է ինձ, բայց Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել»․ Սերժ Սարգսյան

«Ես առանձնապես ասելիք չունեմ, որովհետև դատաքննության ողջ ընթացքը, իմ կարծիքով, հստակ ապացուցեց, որ Սերգո Կարապետյանը ճիշտ որոշում է կայացրել։ Եթե նա այդպիսի որոշում չկայացներ, ապա պատասխանատվություն կկրեր այն ժամանակ և ոչ թե հիմա»,- դատարանի դահլիճում հայտարարեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը`իր դեմ հարուցված «դիզելի գործով» հերթական դատական նիստին, գրում է Aravot.am-ը։

Հիշեցնենք՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել հին քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանրորեն վտանգավոր այն արարքի կատարման համար, որ նա, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը զբաղեցնելով ՀՀ նախագահի պաշտոնը, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, 2013 թվականի հունվարի 25-ից մինչև նույն թվականի փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպել է պաշտոնատար մի խումբ անձանց կողմից պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի՝ 489 միլիոն 160 հազար ՀՀ դրամի հափշտակության կատարումը: Այս գործով մեղադրյալներ են նաև ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, գյուղատնտեսության նախարարության  բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր