211652_close_icon
views-count40571 դիտում article-date 20:42 07-08-2023

Ավտովթար Արարատի մարզում. Lexus-ը բախվել է կայանված Mercedes-ի հետնամասին. ավտոմեքենաները վերածվել են մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ օգոստոսի 7-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 17:40-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ դեպի Երևան ընթանալիս, Այնթապ գյուղի վարչական տարածքում Երևանի բնակիչ, 46-ամյա Արթուր Բ.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի բնակիչ, 46-ամյա Սերյոժա Խ.-ի կողմից կայանված Mercedes C 180 մակնիշի ավտոմեքենային:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկություների, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտում փաստաթղթեր են կազմվում:

Lexus-ի վարորդը ենթարկվել է սթափության փորձաքաննության, եղել է սթափ: 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր