211652_close_icon

Արցախի ԱԺ նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը հարգանքի տուրք է մատուցել Արթուր Մկրտչյանի շիրիմին

views-count775 դիտում article-date 18:19 07-08-2023
Օգոստոսի 7-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նորընտիր նախագահ Դավիթ Իշխանյանը ԱԺ նախկին նախագահներ Գեորգի Պետրոսյանի, Աշոտ Ղուլյանի, Արթուր Թովմասյանի և խորհրդարանում ներկայացված խմբակցությունների ղեկավարների ուղեկցությամբ հարգանքի տուրք է մատուցել ԼՂՀ առաջին գումարման ԳԽ նախագահ Արթուր Մկրտչյանի շիրիմին, ստացել կուսակցական ընկերոջ օրհնությունը: Այս մասին հայտնել է ԱԺ մամուլի ծառայությունը։

Նմանատիպ նյութեր